Երիտասարդ կինն ինքնաթիռում ծեծկռտուք է կազմակերպել և վիրավորել վեց ոստիկանի

Երիտասարդ կինն ինքնաթիռում ծեծկռտուք է կազմակերպել և վիրավորել վեց ոստիկանի

Նոր Օռլեանի օդանավակայանում երիտասարդ կինն ինքնաթիռում ծեծկռտուք է կազմակերպել եւ վիրավորել վեց ոստիկանի։ Կինը հրաժարվել է իջնել ինքնաթիռից, հաղորդում է The Times-Picayune/The New Orleans Advocate-ը։

Իշխանությունները հայտարարել են, որ 25-ամյա կինը Նոր Օռլեանի Լուի Արմսթրոնգի միջազգային օդանավակայանում կծել, ոտքերով հարվածել եւ թքել է Ջեֆերսոն շրջանի ոստիկանապետի օգնականների վրա։ 

Իրավապահներն արձագանքել են Spirit ավիաընկերության աշխատակիցների խնդրանքին՝ հեռացնել կնոջը, որն իրեն ոչ ադեկվատ է պահել՝ հարցնելով կողքին կանգնած ուղեւորներին, որոնց նա լատինամերիկացիների հետ է շփոթել, թե արդյոք նրանք կոկաին չեն տեղափոխում:

Պարամեդիկները տեղում օգնություն են ցուցաբերել տուժած ոստիկաններին:

Ոստիկանությունը կնոջը վեց մեղադրանք է առաջադրել ոստիկանության սպային ծեծի ենթարկելու համար, երեք մեղադրանք՝ հասարակական կարգը խախտելու համար, մեկ մեղադրանք՝ ուժի կիրառմամբ ոստիկանությանը դիմադրելու եւ մեկ այլ մեղադրանք՝ արգելքից հետո դիմադրելու համար։