Երիտասարդները Արցախի դրոշով ներխուժում են բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացմանը (Տեսանյութ)

Երիտասարդները Արցախի դրոշով ներխուժում են բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բացմանը (Տեսանյութ)

Երևանում անցկացվող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության բացման արարողության ժամանակ Արցախի դրոշով բեմ բարձրացած երիտասարդները «Երիտասարդի ձայն»-ի անդամներ էին։

Նրանք բեմ են բարձրացել կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ելույթի ժամանակ:

Անվտանգության աշխատակիցները նրանց հեռացրել են դահլիճից:

Նշենք, որ Երևանում մեկնարկում է բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությունը։ Քիչ առաջ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել է մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։

Արարողության ներկա էին նախարարներ, պատգամավորներ, մարզիկներ, այդ թվում՝ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, Երևանի քաղաքապետը,

Տեսանյութը ստորև