Երեխաները գերագույն արժեք են. Ծառուկյանը շնորհավորել է երեխաներին

Երեխաները գերագույն արժեք են: Այսօր Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Ի սրտե շնորհավորում եմ աշխարհի բոլոր մանուկներին լուսավոր այս տոնի առթիվ: 

Երեխաները մեր՝ հայերիս արժեհամակարգում գերագույն արժեք են: Մենք պարտավոր ենք մեր երեխաների համար ապահովել անհոգ մանկություն և փոխանցել նրանց բարեկեցիկ և անվտանգ հայրենիք:

Սիրելի՛ փոքրիկներ, մաղթում եմ ձեզ երջանիկ մանկություն, բոլոր նվիրական երազանքների իրականացում և պայծառ ապագա:

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյան: