Երեխայի հագուստը լվանալ ձեռքով, թե՞ լվացքի մեքենայով

Երեխայի հագուստը լվանալ ձեռքով, թե՞ լվացքի մեքենայով։ Այս թեմայի շուրջ, մայրիկները երկու խմբի են բաժանվում։ Մի մասը կարծում է, որ երեխայի հագուստը մանավանդ նորածնային շրջանում անհրաժեշտ է լվանալ ձեռքով, իսկ մյուս մասը պնդում է, որ մեքենայից լավ ձեռքով հաստատ չես կարողանա լվանալ։

Մեքենայով լվանալիս անհրաժեշտ է հաճախակի մաքրել և ախտահանել այն, հակառակ դեպքում այն դառնում է միկրոբների և սնկերի առաջացման նպաստավոր վայր։ Հենց այդ միկրոբների հետևանքով հաճախ երեխաների մոտ կարող են առաջանալ ալերգիաներ, մաշկի քոր, չորություն և այլ հիվանդություններ։

Ահա հագուստը լվանալու կարևոր կանոնները․
Ժամանակ առ ժամանակ մեքենան ախտահանել որևէ եղանակով (օրինակ` լիմոնի կիսլատայով, սոդայով, քացախով)։
Հաճախակի հանել և լվանալ հեղուկի տարրան և մանժետը (ռեզինը)։
Երեխայի հագուստը լվանալուց առաջ բարձր ջերմաստիճանով ռեժիմ միացնել։