Երեխային թողել էին միայնակ սառը նկուղում և հեռացել․ Եթե չլիներ այս կատուն, ապա նա դժվար թե ապրեր

Մաշա անունով կատվին պետք է իմանան բոլորը։
Նա՝ մեր ժամանակների հերոսն է, քանի որ այն ինչ արել է այս կենդանին, պետք է արժանի կերպով գնահատվի։ Անկախ նրանից, որ Մաշան տուն չունի, դա ոչ մի կերպ չի խանգարում նրան մարդկանց փրկել։

Հարևանները հաճախ են նրան կերակրում և տաքացնում տաք շքամուտքերում։ Մաշան արդեն սովորել է սարսափելի եղանակային պայմաններին և հաստատ գիտի թե ինչ է ձմեռը, ցուրտը և փոթորիկը։

Օրերից մի օր, կատուն սկսել էր ամբողջ շենքով մեկ տարօրինակ ձայներ հանել, կարծես թե օգնության կանչելով ինչ-որ մեկին։ Մի կին լսելով ձայները, իջել էր նկուղ՝ Մաշայի ձայնի հետքերով։ Այն ամենը ինչ տեղի ունեցավ հետո, ուղղակի ապշեցրել էր այդ կնոջը, քանի որ մտնելով նկուղ նա տեսել էր կատվին մի արկղի մեջ, ով տաքացնում էր այդ սառնամանիքին միայնակ թողած մի փոքր երեխայի։

Այս երեխան ընդամենը 12 շաբաթական է։ Բժիշկները հաստատել են, որ երեխան արկղի մեջ է եղել մի քանի ժամ։ Եթե չլիներ այս կատուն, ապա դժվար թե երեխան ողջ մնար։

Կատուն երեխայի մասին հոգ էր տարել ինչպես մայրը։ Ասում են, որ անգամ վերջին պահին, երբ երեխային հիվանդանոց են տեղափոխել նա վազել է շտապօգնության մեքենայի հետևից երկար ժամանակ, անհանգստանալով և հույս ունենալով, որ մեքենան ետ կվերադառնա։

Աղբյուր Ինֆո Հայ

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...