Երգիչ Ալեքսանդր Սերովը հոսպիտալացվել է․ ախտահարված է թոքերի 75%-ը

Երգիչ Ալեքսանդր Սերովը հոսպիտալացվել է․ ախտահարված է թոքերի 75%-ը

Կորոնավիրուսով վարակված երգիչ Ալեքսանդր Սերովին շտապ հոսպիտալացրել են։ Այս մասին հայտնում է kp.ru-ն՝ վկայակոչելով արտիստի ընկերներին։

Պարբերականի տվյալներով՝ «Я люблю тебя до слез» հիթի 67-ամյա կատարողը գտնվում է թթվածնային դիմակով՝ Մոսկվայի կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում։ Նրա թոքերն ախտահարված են 75%-ով։

կորոնավիրուս մահ

Մինչ այդ երգիչն արդեն բուժվում էր իր մերձքաղաքային տնից ոչ հեռու գտնվող հիվանդանոցում։