Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեյի հետ, աշխարհում Ադրբեջան անունով պետություն գոյություն չուներ. Փաշինյան (Տեսանյութ)

Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեյի հետ, աշխարհում Ադրբեջան անունով պետություն գոյություն չուներ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել

Փաշինյանը և Ալիևը մասնակցել են Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, որում մասնավորապես ասել է՝

«Ադրբեջանի տեսակետով դրանք տարածքներ են, բայց Ղարաբաղի տեսանկյունից դրանք անվտանգություն են:

Հնարավոր չէ զիջել անվտանգությունը:

Երբ Տիգրան Մեծը բանակցում էր Պոմպեյի հետ, աշխարհում Ադրբեջան անունով պետություն գոյություն չուներ։

Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի մաս: Ադրբեջանը դուրս եկավ ԽՍՀՄ-ից այնպես, ինչպես Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ ԽՍՀՄ կազմից»:

Առավել մանրամասն՝ Bavnews.am-ի տեսանյութում