Երբ սա կարդաք, այլևս դեն չեք նետի կոշիկի, պայուսակի տուփերում առկա, սիլիկագելային գնդիկներով փաթեթները

Բոլորս էլ կոշիկ, հագուստ կամ որևէ այլ իր գնելիս հանդիպել ենք նմանատիպ փոքրիկ փաթեթների, որոնց մեջ սիլիկագելային գնդիկներ են:

Մենք դրանք վերցնում և դեն ենք նետում, առանց իմանալու, թե որքան պետքական են դրանք: Սիլիկագելերը նախատեսված են վերը նշված իրերը խոնավությունից պաշտպանելու համար: Հաջորդ անգամ՝ նախքան դրանցից ազատվելը, մտաբերիր այն, ինչ կկարդաս հիմա…

1. Մեքենայի դիմապակու վրա առաջացող գոլորշին խանգարում է և չի թողնում կենտրոնանալ վարորդին: Սիլիկագելի օգնությամբ կարող եք ազատվել այդ գլխացավանքից: Այդ փաթեթներից մի քանիսը կարող եք դնել մեքենայի ներսից՝ դիմապակու մոտ և մոռանալ այդ խնդրի մասին:

2. Ածելիի գլխիկը խոնավությունից ժանգոտվում ու վնասվում է, և որքան էլ ջանաք սրբիչով չորացնել, միևնուն է, կատարյալ չոր չի կարող լինել: Սափրվելուց անմիջապես հետո, չոր սրբիչով չորացրեք և որտեղ պահում եք ձեր ածելիները, այնտեղ՝ ածելիների կողքին, դրեք մի քանի սիլիկագելով փաթեթ:

3. Հեռախոսը պատահմամբ գցել եք ջրի մեջ…այդ դեպքում հանում եք հեռախոսի մարդկոծն ու հիշողության քարտը և բոլորը միասին դնում եք զիփ-փականով տոպրակի մեջ՝ սիլիկագելի հետ մեկտեղ: Մի քանի ժամից ամեն ինչ առաջվանն է:

4. Եթե լուսանկարները պահում եք որևէ տուփի մեջ, ապա այնտեղ ևս դրեք մի քանի սիլիկագելով փաթեթ, խոնավությունից խուսափելու համար:

5. Հաճախ տան պատուհաններն էլ են խոնավանում, այս դեպքում ևս վարվում ենք այնպես, ինչպես մեքենայի դիմապակու դեպքում:

6. Սերմերն ու հատիկավորները պահպանելու հրաշալի միջոց է սիլիկագելը: Այն կարող եք գցել արկղի մեջ, որտեղ պահում եք հատիկավորներն ու սերմերը:

7. Գործիքներն ու պահեստամասերը կարող եք պահպանել խոնավությունից նույն կերպ, ինչ հատիկավորներն ու սերմերը:

Կիսվիր ընկերներիդ հետ