Մամուլ

Երբ հանգիստ «светафор»-ի տակ կանգնած ես ու աղբի մեքենան գլխիդ լցնում է ինչ-որ հեղուկ․ Տաթևիկ Բաբայան

Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Բաբայանն իր էջում գրել է․

«Երբ ապրում ես անտեր երկրում, երբ ոչինչ չի վերահսկվում, ընկնում ես նման սիտուացիայի մեջ:

Երբ հանգիստ «светафор»-ի տակ կանգնած ես ու աղբի մեքենան գլխիդ լցնում է ինչ-որ հեղուկ/յուղ/նյութ, ու պարզաբանում որ աղբի մեջից է թափել դե ինչ անենք։ Ոչինչ մի արեք ընկերներ ուղղակի կոնտեյներն էլ հետը գցեիք գլխիս։

Մեքենաս անմիջապես տարել եմ լվացման կետ, 4անգամ լվալուց հետո անցել է…. ԲԱԱԱԱՅՑ, նկարում կտեսնեք լվացվելուց հետո քայքայված հատվածները։

tatevik meqena

Հարգելի Երևանի քաղաքապետարան, ո՞վ և ի՞նչպես է հատուցելու վնասը նոր (2023 թ.) մեքենայի համար»։

Կիսվեք էջում