Մամուլ

Երբ է անցկացվելու պահեստազորայինների վարժական հավաքները

Երբ է անցկացվելու պահեստազորայինների վարժական հավաքները

Հայաստանում 2025-ի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը նախատեսվում է անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այս մասին  հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության, պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ:

Վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվեք էջում