«Եվրատեսիլ 2021»-ի հաղթող ճանաչվեց Իտալիան

«Եվրատեսիլ 2021»-ի հաղթող ճանաչվեց Իտալիան

Ռոտերդամում «Եվրատեսիլ 2021» մրցույթִի հաղթողն է դարձել Իտալիան ներկայացնող «Maneskin» խումբը՝ «Zitti E Buoni» երգով:

Նրանք վաստակել են 524 միավոր: Երկրորդ տեղում եղել է Ֆրանսիան՝ 499, իսկ երորդում՝ Շվեյցարիան՝ 432 միավորով: Այս տարի մրցույթին մասնակցել է 39 երկիր։ Հաղթողը որոշվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքում: Որևէ ձայն չի ստացել Մեծ Բրիտանիայի մասնակիցը։

Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի էր ունեցել մայիսի 18-ին, երկրորդը՝ մայիսի 20-ին: Հայաստանն այս տարի չի մասնակցել «Եվրատեսիլ»-ին:

Տեսանյութը ստորև