Եվգենի Պետրոսյանն ու Ելենա Ստեպանենկոն պաշտոնապես ամուսնալուծվեցին

Դատարանը Մոսկվայում հաստատեց հումորիստներ Ելենա Ստեպանենկոյի և Եվգենի Պետրոսյանի բաժանման հայցը ։

Այդ մասին հայտնում է ТАСС գործակալությունը հղում անելով Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինին։ «Դատարնը քիչ առաջ բավարարեց բաժանման հայցը , չնայած նրան որ Ստեպանենկոն դիտավորաբար ձգձգում էր այդ ընթացքը»,- հայտարարել է փաստաբանը։

Նա ավելացրել է , նաև որ Եվգենի Վահանովիչը օրինական դարձավ ամուրի։

Արտիստներն ամուսնացած էին 30 տարի։ Նրանց ամուսնալուծության գործընթացը սկսվել է այս տարվա օգոստոսի 6-ից։ Բաժանման պատճառների մասին պաշտոնապես չի հայտարարվում։ Նրանց միասնական ունեցվածքը  գնահատվում է 1,5 միլիարդ ռուբլի։ Այժմ նրանք պետք է բաժանեն այդ ունեցվածքը։

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...