«Ես չեմ դառնա ռոք աստղ, ես լեգենդ կդառնամ». Այսօր կլրանար Ֆրեդի Մերկուրիի 72-ամյակը

Կիսվիր ընկերներիդ հետ

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին ծնվել է պատմության մեջ ամենանշանավոր ռոքերներից մեկը՝ Ֆրեդի Մերկուրին:

Բրիտանական երգիչ պարսկական ծագմամբ, երգերի հեղինակ, Queen ռոք-խմբի վոկալիստ։ Այնպիսի հիթային երգերի հեղինակ է, ինչպիսիք են «Seven Seas of Rhye», «Killer Queen», «Bohemian Rhapsody», «Somebody to Love», «We Are the Champions», «Crazy Little Thing Called Love» և այլ երգերը։ Երաժիշտը նաև սոլո կարիերա ուներ։

Եղել է «Քուին» ռոք խմբի վոկալիստը։ Փաստեր կան, որ նրա ձայնը 4-6 օկտավա էր. նա համարվում է բոլոր ժամանակների լավագույն վոկալիստներից մեկը և ամբողջ երաժշտական աշխարհի ամենամեծ կորուստներից մեկը։ Նրա մասին ֆիլմը նկարահանվել է 2014 թվականին։ 2005 թվականին Blender ամսագիրը հարցում անցկացրեց, որի արդյունքում Ֆրեդին 2-րդ տեղը զբաղեցրեց վոկալիստների ցանկում (առաջինը տղամարդկանց մեջ)։ Allmusic-ը բնութագրեց նրան որպես «մեկը ամենանշանավոր ռոք-երաժիշտներից և երաժշտության պատմության մեջ լավագույն ձայներից մեկի սեփականատեր»։ Չլինելով բրիտանացի ըստ Բի-բի-սի-ի՝ 2002 թ. անցկացրած հարցման՝ Մերկուրին 100 մեծագույն բրիտանացիների շարքում 58-րդն է։

«Rolling Stone» ամսագիրը նրան ներառել է բոլոր ժամանակների 100 մեծագույն երգիչների ցանկում 18-րդ տեղում

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...