Ես չեմ այդ պատգամավորը. Սամվել Ալեքսանյանը արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը

Ես չեմ այդ պատգամավորը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը՝ պատասխանելով ՀՀ վարչապետի պաշտանակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե խոշոր կաշառքի գործով պատգամավոր է առաջիկայում կալանավորվելու։

«Ես ոչ պաշտոնյա եմ եղել, ոչ բան եմ եղել»,–ասաց Սամվել Ալեքսանյանը՝ ցանկանալով ցրել այն կասկածները, թե այդ պատգամավորը հենց ինքն է։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում որպես վարչապետի թեկնածու իր ելույթում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ կա գործ, որը 100 տոկոսով ապացուցված է եւ արդեն երկու ամիս, մենք մեր ձեռքի տակ ունեցած մի թղթի պաշտոնական պատասխանին ենք սպասում. «Որ օրը մտավ էդ թուղթը, այդ օրը նախաձեռնություն է լինելու այդ պատգամավորին կալանավորելու վերաբերյալ՝ կաշառքի գործով:

Երեք ամիս է՝ այդ թուղթը չի գալիս, որը կապված է մի քիչ էլ օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության հետ: Մի քիչ մեր դեսպանատունը լավ չի աշխատում, մի քիչ այդ երկրի հետ կապեր կան, անընդհատ ձգում են: Բայց այդ պատգամավորը կալանավորվելու է եւ դա լինելու է Երրորդ Հանրապետության պատմության ամենախոշոր կաշառքի դեպքը»։

Աղբյուր՝ news.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...