«Ես որոշեցի պարզապես իմ կյանքն ապրել փակ և միայն ինձ համար». Անի Քրիստին՝ 35-ամյակը նշելու և մայրանալու մասին

«Ես որոշեցի պարզապես իմ կյանքն ապրել փակ և միայն ինձ համար». Անի Քրիստին՝ 35-ամյակը նշելու և մայրանալու մասին

365news.am-ը գրում է․ Երգչուհի Անի Քրիստին մարտի 15-ին դարձավ 35 տարեկան, չնայած տրամադրված չէր ծննդյան խնջույք կազմակերպել, բայց հարազատները և ընկերները հակառակն են համոզել: Երգչուհու հետ 365news.am-ի զրույցը ոչ միայն ծննդյան խնջույքի մասին էր, այլև հետաքրքրվել ենք՝ ինչո՞վ է հիմա զբաղվում և ինչո՞ւ է ստեղծագործական դադար:

«Վերջին իրադարձությունների հետ կապված այնքան էլ ակտիվ չէի սոցէջերում, բայց ամեն բանի հետևել եմ և շատ էի ցավում այն ամենի համար, ինչ կատարվում էր: Այս ամենով պայմանավորված՝ տրամադրված չէի ծնունդս նշել, բայց ընկերներս, հարազատներս հակառակը համոզեցին՝ ասելով, որ 35 տարեկան կյանքում մեկ անգամ ես դառնում:

Սա էլ լավ առիթ էր հազարատներին, մտերիմներին տեսնելու, քանի որ համավարակի հետ պայմանավորված շփումները և հանդիպումները քչացել են»,- պատմում է Անին:

Երգչուհին ծննդյան խնջույքին նախապատրաստվելիս հաշվի էր առել բոլոր դետալները և ամբողջ ձևավորումը երկնագույն երանգների մեջ էր ընտրել: Ինքն էլ կրում էր իր մոդելավորմամբ կապույտ զգեստ.

«Տորթի ձևավորման հեղինակը Ռուզան Մարգարյանն է (dolcevita.ruzanna), ես վստահ էի, որ բոլոր պատկերացումներս կիրականացնի, իսկ զգեստի հեղինակը տիկին Անահիտն է, այն կարեցինք իմ դիզայնով, որի մեջ ես ինձ հարմարավետ էի զգում:

Ծննդյանս օրը յուրահատուկ շամպայն կար, որի վրա իմ անունն էր գրած (blingsbymariam), իմ ընկերներն ամեն ինչ արեցին, որպեսզի օրս տոն դառնա, շնորհակալ եմ Հասմիկ Արյուրմյանին էլ, ով կազմակերպել էր համեղ հյուրասիրությունը (Music Tables Catering)»:

Անին նշում է, որ 35-ամյակը պարզապես թիվ է, կարևորը որ հոգով միշտ երիտասարդ մնաս. «Մարդու հոգին պետք է բարի լինի ամենակարևորը: Իհարկե, իմ աշխարհայացքը փոխվել է շատ հարցերի շուրջ որպես կին, որպես հայուհի, որն ապրում է իր հայրենիքից հեռու, բնականաբար, շատ բաներ են փոխվել, բայց իմ էությունը նույնն է, ես նույն Անին եմ»:

Ծննդյան բարեմաղթանքներն էլ անձնական բնույթին են. «Մայրանալու հետ կապված շատ եմ լսում մաղթանքեր իմ հարազատ մարդկանց կողմից: Այս տարի արդեն տրամարդված եմ մայրանալու և հույս ունեմ, որ այդ օրհնությունը երկինքը ինձ կպարգևի»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում