«Ես խոսում եմ «Եվրատեսիլում» հաղթելու մասին, «Դեպի Եվրատեսիլում» հաղթանակի համար կասկած չունեմ». Մհեր

Փետրվարի 19-ին, 22-ին և 25-ին կկայանա «Դեպի եվրատեսիլ» մրցույթը, որի ժամանակ հանդիսատեսն ու պրոֆեսիոնալ ժյուրին կընտրեն «Եվրատեսիլ 2018»–ին Հայաստանի պատվիրակին։ Երգիչ Մհերի անունը մրցույթի շրջանակում ամենաքննարկվողներից մեկն է։ Նախ` քննարկվում էր, որ նրան օժանդակում է ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, այնուհետև, որ նրա երգը պլագիատ է։ Այս թեմաների շուրջ մինչև այս մեկնաբանություն էր տալիս միայն Մհերի պրոդյուսերը` Գեորգի Հարությունյանը։ Tert.am Life – ը զրուցել է անձամբ Մհերի հետ։

 

«Ակնկալիքս այն է, որ Հայաստանը հաղթանակով վերադառնա «Եվրատեսիլից» և մրցույթը բերի Հայաստան։ Կարծում եմ` իմ երգը հաղթական է։ Ես խոսում եմ Լիսաբոնում հաղթանակի համար։ Այստեղի հաղթանակի համար կասկած չունեմ։ Չեմ կարող ասել` ինչն է ինձ այդպիսի վստահություն տվել, դա ներքին զգացողություն է»,– ասաց նա:

Նյութի աղբյուրը՝ tert.am

Կիսվիր ընկերներիդ հետ