«Ես երբևէ չեմ արել մի բան, որից ամաչեմ». Արթուր Վանեցյան

Կիսվիր ընկերներիդ հետ

Աժ արտահերթ ընտրություններին մասնակցեց ԱԱծ պետ Արթուր Վանեցյանը․

«Ես քվեարկեցի հանուն ազատ և անկախ Հայաստանի, որտեղ քաղաքացին է որոշելու՝ ով է լինելու իշխանությունը»։

Նա հավելեց, որ այս ընտրությունները նախադեպային են, որում մարդիկ կհամոզվեն ժամեր անց․

«Սա լինելու է Հայաստանի պատմության ամենից արդար և աննախադեպ ընտրությունները, կհամոզվեք։ Արտառոց դեպքեր տեղի չեն ունեցել, մեկ երկու հոսանքազրկման  դեպքեր են եղել։ Ընտրակաշառքի վերաբերյալ չունենք տեղեկություններ, եթե դեպք լինի անմիջապես կարձագանքենք»։

Արթուր Վանեցյանը պատասխանեց նաև վերջերս հրապարակված գաղտնալսումների վերաբերյալ հարցերին․

«Եղել է այն, ինչ եղել է, ես չեմ կարծում, որ այնպիսի բան եմ ասել, որի համար պետք է ամաչեմ։ Այդ գաղտնալսումը ազգային անվտանգության սպառնալիք չէ, աշխարհում շատ ղեկավարների են գաղտնալսել, որը շուտով կբացահայտվի։ Գաղտնալսումներում մոնտաժի պատճառով փոխվել է մեր խոսքի բովանդակությունը, բայց, այնուհանդարձ, չեմ մտածում, որ այնպիսի բան եմ ասել, որի համար կամաչեմ»։

Վերջում էլ հավելեց, որ պետք չէ անհանգստանալ Հայաստանի ազգային անվտանգության համար, քանզի մեր սահմանները պաշտպանված են, ինչը ամենակարևորն է։

Լիանա Մարտիրոսյան

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...