«Ես այսքան տարանջատված Հայաստան չէի տեսել, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը»․ Վազգեն Մանուկյան

Ես այսքան տարանջատված Հայաստան չէի տեսել, ի՞նչ համերաշխության մասին է խոսքը։ Այս մասին ասել է «Վերնատուն» ակումբի հիմնադիր Վազգեն Մանուկյանը նոյեմբերի 15-ի ակումբի նիստում։

«Ես այսքան տարանջատված Հայաստան դեռ չէի տեսել: Ի՞նչ համերաշխության մասին է խոսքը: Աղբանոց է նետվում կարևոր ամեն ինչ, ինչին հասել ենք ամբողջ ժողովրդով: Երբ ժողովուրդը պահանջում էր վերադարձնել պետությունն ու ազնվությունը, նա իր գաղափարներն էր առաջ մղում:

Արցախի ղեկավարության հետ բավականին բարդ հարաբերություններ են ստեղծվել, այնպիսի տպավորություն է, թե հարցը ինչ-որ կերպ լուծելու եւ հետագայում հանգիստ ապրելու փորձ է կատարվում:

«Լուծումը պետք է ընդունելի լինի երեք կողմերին» արտահայտությունն առաջին անգամ Գորբաչովն է կատարել: Բայց հետո հասկացավ, որ էությունը դրա մեջ չէ: Մենք և Ղարաբաղի ժողովուրդն ասացինք, թե ինչ ենք ուզում, և պետք է հասնենք: Իհարկե, հաշվի առնելով աշխարհի իրողությունները և իրավիճակը: Իսկ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է համախմբվել»,- ասեց Վազգեն Մանուկյանը: