ՄամուլՏեսանյութ

«Եռաբլուրում» մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը

«Եռաբլուրում» մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը

«Ազատագրական շարժում»-ն այսօր՝ փետրվարի 25-ին՝ Զորավար Անդրանիկի ծննդյան օրը, «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց, որ մեկնարկում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ստորագրահավաքը:

Շարժման ներկայացուցիչ Նաիրի Հոխիկյանն ասաց, ստորագրահավաքն իրականացվելու է ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի բոլոր մարզերում, Արցախում։ Նրա խոսքով, ստորագրահավաքն իրականացվելու է ինչպես թղթային տարբերակով, այնպես էլ առցանց, որն ավելի շատ Սփյուռքի հայրենակիցների համար է:

nikol pashinyan mamlo asulis

«Մենք 44-օրյա պատերազմում այդքան մարդկային ու տարածքային կորուստներ չէինք ունենա, եթե չլիներ Նիկոլ Փաշինյանի ապազգային, դավաճանական գործարքը  թշնամու հետ:

Հետեւաբար հանուն Եռաբլուրում պառկած տղաների, հանուն Զորավար Անդրանիկի հանուն Վազգեն Սարգսյանի մենք պարտավոր ենք միավորվեր առանց կուսակցական շահերի: Մենք հրավիրում ենք բոլոր քաղաքական ուժերին, անհատներին միասին գնալ այս ճանապարհով, որովհետեւ սա ոչ թե իշխանության պայքար է, այլ հայրենիքի ազատագրության պայքար է»,-ասաց Հոխիկյանը:

Մանրամասները՝ News.am-ի տեսանյութում

Կիսվեք էջում