Եկեղեցու հոգևոր հայրերի նկատմամբ որևէ քննադատական խոսք հղողը, թող ինքն իրեն նայի՝ իր ապրած կյանքին. Նազենի Հովհաննիսյան
Եկեղեցու հոգևոր հայրերի նկատմամբ որևէ քննադատական խոսք հղողը, թող ինքն իրեն նայի՝ իր ապրած կյանքին. Նազենի Հովհաննիսյան
«Եկեղեցու հոգևոր հայրերի նկատմամբ որևէ քննադատական խոսք հղող աշխարհիկ, առաջին հերթին, թող ինքն իրեն նայի՝ իր ապրած կյանքին, իր գործած արհավիրքներին և իր անազնիվ վարվեցողությանը՝ սեփական երկրի նկատմամբ»,-ինստագրամյան «սթորի» բաժնում, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների թիրախավորմանը, նշում է հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը:
«Ցավալի է, որ Հայ առաքելական եկեղեցին 21-րդ դարում իր պետական մարմնի կողմից այս աստիճանի գրոհի տակ է: Դա այն եկեղեցին է, որը դարերով պահել է հայկական ինքնությունը: Սա բոլորիս թուլությունն է, սա բոլորիս թույլ տված մեծագույն սխալն է եւ սա այն ողբերությունն է, որը դառնալու է վերջնական կետը՝ խարանը, յուրաքանչյուրիս համար՝ լինի Հայաստանում, Սփյուռքում, որևէ վայրում…»:

Մեկ այլ տեսանյութում Նազենին անդրադարձել է Քոբայրի վանական համալիրին ու դրա շուրջ քննարկումներին:
«Քոբայրի վանական չքնաղ համալիրի լուսանկարը, որտեղ նստած են կովիկները, որը ջանասիրաբար շրջանառում են բոլոր նիկոլապաշտ անձերը, պատկանում է պատմամշակութային անշարժ արժեքներին և գտնվում է պետության հոգածության ներքո: Այսինքն՝ եթե այդ կիսականգուն վանական չքնաղ համալիրի հետ ինչ-որ բան այն չէ, ցավոք սրտի, դա պետության անելիքն է և պետության թերացումն է:
Այստեղից հարց՝ ինչքա՞ն կարելի է անընդհատ մանիպուլյացնել պետությանը վերագրվող աշխատանքը՝ բարդելով դա բոլոր մնացած հաստատություններին: Ցավոք, դա, որպես համակարգ, չի պատկանում Հայ առաքելական եկեղեցուն»,-շեշտել է նա: