Եկեղեցում տղամարդու տեր և կնոջ հնազանդ հռչակելը սրանք կարող են որակել կնոջ իրավունքների ոտնահարում. Շարմազանով

Եկեղեցում տղամարդու տեր և կնոջ հնազանդ հռչակելը սրանք կարող են որակել կնոջ իրավունքների ոտնահարում, – գրել է իր ֆեյսբուքյան էջում ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման կողմնակիցները սկսել են իրար հերթ չտալով, միգուցե նոր դրամաշնորհներ ստանալու նպատակով, խոսել դրա վավերացման անհրաժեշտության մասին:

Ասել ու ասում եմ այդ խայտառակ կոնվենցիայի վավերացումը ուղիղ հարված է մեր ազգային ու հոգևոր արժեքներին: Նույնիսկ Մեծ Բրիտանիայի ու Չեխիայի նման երկրները դա չեն վավերացրել:

Հատկանշական է, որ Բոլթոնը Փաշինայի լռության պայմաններում առաջարկում էր մեզ հրաժարվել պատմական կաղապարներից, ապա այս կոնվենցիայում խոսվում է կանանց և տղամարդկանց սոցիալական և մշակութային կանոնների փոփոխման անհրաժեշտության մասին ,որոնք հիմնված են ազգային ավանդույթների և սովորույթների վրա:

Այսինքն շատ հնարավոր է եկեղեցում տղամարդու` տեր, իսկ կնոջ հնազանդ հռչակելը սրանք որակեն որպես կնոջ իրավունքների ոտնահարում ու սոցիալական անլիարժեքություն: Թան էլ չէ, փրթած մածուն…