«Ելքի» անդամներին ու լրագրողներին հայհոյած կանայք բերման ենթարկվեցին «Առավոտ»

Քիչ առաջ ոստիկանները բերման ենթարկեցին «Տորք Անգեղ» մարզամշակութային կենտրոնի աշխատակիցներին, որոնք հարձակվել և հայհոյանքներ էին տեղացել լրագրողների և «Ելքի» անդամների հասցեին:

Մասնավորապես բերման ենթարկվեցին այն երկու կանայք, որոնք թաքցրել էին «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջադրված թեկնածու Արթուր Մամոյանի քարոզչական պաստառը և հայհոյել էին լրագրողներին ու «Ելքի» անդամների հասցեին գոչում էին «Բոմժեր, հետո էլ ուզում եք` ձեզ ընտրեն»:

Արթուր Մամոյանը միանգամից ժամանեց մարզադպրոց, ներողություն խնդրեց Նիկոլ Փաշինյանից ու «Ելքի» անդամներից, իսկ լրագրողներին վստահեցրեց, թե իրենց տեխնիկան ոչ ինքը, ոչ էլ իր համակիրները չեն փչացրել, պաստառի համար էլ հայտնեց, թե իրենք տեղյակ չեն եղել, որ այն տեղադրված է եղել մարզադպրոցում, ու այժմ այն ոչնչացվել է:

Նյութի սկզբնաղբյուր` aravot.am