Եթե տղերքի համար պատասխան տվողներ չլինեն, ուրեմն անիմաստ է մեր ապրելը․ Անաիս Սարդարյան

Եթե տղերքի համար պատասխան տվողներ չլինեն, ուրեմն անիմաստ է մեր ապրելը․ Անաիս Սարդարյան

Դերասանուհի Անաիս Սարդարյանը նոր հրապարակում է արել, որով ադրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին 44-օրյա պատերազմը կանխելու հնարավորության մասին։

«Այս խոստովանական ցուցմունքը վարչապետի աթոռը զբաղեցնող անձի մեղադրանքի հիմքում ընկած ապացույցների թագն ու պսակն է հանդիսանալու»,- Ազգային ժողովի ամբիոնից վարչապետի հայտարարության տեսագրությունը` իր ինստագրամյան էջում մեկնաբանել է Անաիսը։

Դերասանուհին նաեւ նշել է՝ «եթե տղերքի համար պատասխան տվողներ չլինեն, ուրեմն անիմաստ է մեր ապրելը»․ «Ուրեմն սուտ է ամեն օրը։ Մինչև Աստծո դատաստան պետք է կանգնեք ժողովրդի դատի առաջ»։

Անաիսը նշել է, որ իր համար անընդհատ ինչ-որ բան պակաս է, կիսատ․

«Ինչքան էլ ուրախ պահեր լինեն, միեւնույնն է, երբ հիշում եմ 5000 անմեղ հերոսներին, սիրտս երկու կես է լինում։ Ուզում եմ տեսնել մեղավորներին դատապարտված, թե չէ հանգիստ ապրել չկա»։