Եթե վտանգ զգանք, մեզ ոչ մեկ չի կանգնեցնի. Ալիև

Եթե վտանգ զգանք, մեզ ոչ մեկ չի կանգնեցնի. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եթե սպառնալիք զգան իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ, անգամ երկրի սահմաններից դուրս, իրենց ոչ մեկ չի կանգնեցնի:

«Այսօր հայկական բանակ գոյություն չունի: Եթե Հայաստանը նորից փորձի մեզ համար լինել սպառնալիքի աղբյուր, ապա նրանց վերջը կլինի այնպիսին, ինչպիսին եղավ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում»,- ասել է նա Հադրութում զորամասի բացման արարողությանը:

Ըստ Ալիևի՝ եթե Ադրբեջանը վտանգ զգա, քայլեր կձեռնարկի դրա դեմն առնելու համար:

«Մենք երբեք չենք կարող թույլ տալ սպառնալիք մեր ժողովրդի, մեր պետության, մեր տարածքային ամբողջականության նկատմամբ: Եթե մենք մեզ համար սպառնալիք տեսնենք, անգամ երկրի սահմաններից դուրս, մեզ ոչ մեկ չի կանգնեցնի:

Քանի անգամ են նրանք փորձել մեզ կանգնեցնել, քանի անգամ են ճնշում գործադրել, այդ 44 օրերի ընթացքում մեզ սպառնացել: Բայց ոչ մեկ չկարողացավ մեզ կանգնեցնել»,- ասել է Ալիևը: