Եթե մարտի 1-ին Քոչարյանը արտակարգ դրություն չհայտարարեր, զոհերն ավելի շատ կլինեին. Արամ Հարությունյան

Կիսվիր ընկերներիդ հետ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի ներկայացրած բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:Վերաքննիչ դատարանի՝ 07.02.2019 թ․ որոշումը պաշտպանական խումբը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան, ինչպես նաև գանգատ կներկայացվի ՄԻԵԴ: 

Թեմայի շուրջ Politik.am-ը զրուցել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի հետ, ով կարծում է, թե Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում.«Այն, որ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ քաղաքական հետապնդում է, ես հայտարարել եմ դեռևս հուլիսին, որովհետև ակնհայտ է, որ հենց սկզբից միանգամից նշանակվեց մեղադրյալը, և այն հայտարարությունը, որն արեց ՀՔԾ-ն, արդեն, ըստ էության, քաղաքական էր, որովհետև այդ հայտարարության մեջ այնպիսի մտքեր կային, որոնք, կարծես, արտագրված լինեին Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀԱԿ-ի ելույթներից հանրահավաքում»:

Հարությունյանի խոսքով՝ զավեշտական է, որ այսօր այն մարդիկ են փորձում մարտիմեկյան դեպքերը ջարդել Ռոբերտ Քոչարյանի գլխին, որոնք իրենք են մեղավոր.«Նկատի ունեմ և՛ Լևոն Տեր-Պետրոսյանին, և՛ Նիկոլ Փաշինյանին: Զոհերը նրանց վրա են:  Նրանք էինք ժողովրդին կանչել Ֆրանսիայի հրապարակ, և հենց նրանք ժողովրդին գրգռեցին:

Ես տեղեկացված եմ, որ բավականին շատ գործեր են հարուցվել՝ զենքի առգրավման հետ կապված, նաև՝ այն երկաթյան փշերի հետ կապված, որոնք պատրաստվել էին հատուկ այն նպատակով, որ շպրտվեն ոստիկանների վրա: Պարզապես, դա այն խնդիրն է, որը փորձում են շահարկել: Դա անբորայականություն է զոհերի հարազատների նկատմամբ, որովհետև չի կարելի այդ մարդկանց խաբել»:

Հարությունյանի խոսքով՝ այն, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, ընդհանրապես զավեշտ է.«Քոչարյանը իշխանության կրողն է եղել և սահմանադրական կարգի երաշխավորը: Եթե Ռոբերտ Քոչարյանը արտակարգ իրավիճակ չմտցներ, մենք ավելի շատ զոհեր կունենայինք»:

Հարությունյանը հիշեցնում է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի և Նիկոլ Փաշինայնի՝ մարտիմեկյան հեռախոսազրույցները Ալիկ Արզումանյանի հետ.«Մենք տեսնում ենք, որ իրենք տանում են այդ բախմանը, իսկ արդեն ամսի 2-ին, երբ հայտնի է դառնում զոհերի և՛ թիվը, և՛ փաստը, Լևոն Տեր-Պետրոսյանը Ալիկ Արզումանյանին ասում է՝ «Ապրեք, Ալիկ ջան», իրեն ուղղված հարցին էլ՝ ինչպե՞ս եք քնել, պատասխանում է՝ «Շատ հանգիստ, երբեք այսքան լավ չեմ քնել, ինձ ինչ է եղել…»: Այսինքն՝ հասկանում ենք, որ նպատակաուղղված տարել են բախման: Նաև նախկին իշխանությունների, նկատի ունեմ՝ Սերժ Սարգսյանի մեղավորությունն է, որ լիովին չբացահայտվեցին այդ գործերը»:

Հարությունյանը համոզված է՝ ՄԻԵԴ-ի որոշումը կկայացվի՝ հօգուտ Ռոբերտ Քոչարյանի: Հարությունյանը կարծում է, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և որոշ աշխատակիցների դեմ կոմպրոմատներ կան, դրա համար էլ նման գործողություններ են իրականացնում:

Աղբյուր՝ politik.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...