Եթե հակառակորդը զինծառայողների վերադարձի պայմանը չկատարի, ապա մշակվում են համապատասխան պլաններ․ գեներալ-մայոր Ասրյան

Եթե հակառակորդը զինծառայողների վերադարձի պայմանը չկատարի, ապա մշակվում են համապատասխան պլաններ․ գեներալ-մայոր Ասրյան

Այս մասին այսօր մայիսի 27-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը:

«Արդեն իսկ մեր սկզբի ժամկետը հատել է, մենք սկզբնական ժամանակահատվածում տվել էինք մեկ ժամ։ Մեկ ժամն անցնելուց անմիջապես հետո մեզ հետ կապի են դուրս եկել մեր ռուս գործընկերները, որոնք գտնվում են Ստեփանակերտում և ներկայացրել, որ Բաքվում արդեն իրենք անկացնում են խորհրդակցություն և քննարկում են մեր գերեվարված զինծառայողների վերադարձի հարցը։

Դրա համար այդ մեկ ժամից հետո մենք համապատասխան գործողությունների չենք գնացել։ Եթե հակառակորդը մեր զինծառայողների վերադարձի պայմանը չկատարի, ապա մշակվում են համապատասխան պլաններ, որոնք ես այստեղ ներկայացնել չեմ կարող»։