«Եթե ես մնայի ՊՆ նախարար, չգիտեմ՝ ինչպես Էի նայելու Իսրայելի հարավի բնակիչների աչքերին»․ նախարարը հրաժարական Է տվել

Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը նոյեմբերի 14-ին մամուլի համար հատուկ ելույթի ընթացքում հայտարարել Է, որ թողնում Է իր պաշտոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այո, ես թողնում են Իսրայելի պաշտպանության նախարարի պաշտոնը,-ասել Է նա:-Անվտանգության տեսանկյունից մենք պետք Է ավարտին հասցնեինք մեր գործողությունները Գազայի հատվածում: Այն հարվածը, որը մենք Գազայում հասցրեցինք ահաբեկչության ենթակառուցվածքին, ըստ իս, բավարար չԷր»:

«Եթե ես մնայի պաշտպանության նախարարի պաշտոնում, չգիտեմ՝ ինչպես Էի նայելու Իսրայելի հարավի բնակիչների աչքերին»,-հավելել Է Լիբերմանը, որի ելույթը հեռարձակել են երկրի բոլոր հիմնական հեռուստաալիքները:

Լիբերմանը, որը գլխավորում Է «Մեր տունը Իսրայելն Է» ռուսախոս իսրայելացիների կուսակցությունը, հայտարարել Է, որ «վերջին ամիսներին մենք (Իսրայելը) միանգամայն սխալ քաղաքականություն ենք վարում»:

Նա նաեւ հանդես Է եկել շուտափույթ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կիսվիր ընկերներիդ հետ