Եզան լեզուն մի շարք դեղերից ավելի զորեղ է, այն աճում է գրեթե բոլորի տան դիմաց

Եզան լեզուն մի շարք դեղերից ավելի զորեղ է, այն աճում է գրեթե բոլորի տան դիմաց։ Եզան լեզվի օգտակար հատկությունների մասին հայտնի է հնագույն ժամանակներից:

Այն իր բուժիչ հատկությունների շնորհիվ հայտնի էր դեռևս Չինաստանում, Հին Հունաստանում, Հին Հռոմում, այդ բույսը բարձր են գնահատել դեռևս պարսիկ և արաբ բժիշկները:

Ժողովրդական և պաշտոնական բժշկության մեջ եզան լեզուն լայն կիրառություն ունի:

Գաստրիտի, էնտերիտի, կոլիտի և ստամոքսի խոցի դեպքում 2 ճաշի գդալ եզան լեզվի վրա լցնել 500 մլ եռացրած ջուր, եփել մարմանդ կրակի վրա 5-10 րոպե, թրմել կես ժամ, խմել 1/3 բաժակ օրը 3 անգամ մինչև վիճակը լավանա:

Հազի, մրսածության դեպքում 1 ճաշի գդալ եզան լեզվի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 20-30 րոպե, խմել օրվա ընթացքում:

Ուշ լավացող վերքերի դեպքում չորացրած տերևները մանրացնել փոշու տեսքով վրան լցնել 2-3 կաթիլ բուսայուղ և խառնել վազելինի հետ: Քսել մինչև ապաքինվելը:

Ստոմատիտի, պարոդոնտոզի դեպքում 1 ճաշի գալ տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել, քամել և ողողել:

Աթերոսկլերոզը կանխելու, անոթների պատերը ամրապնդելու համար 1 ճաշի գդալ եզան լեզվի տերևների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, թրմել 20-30 րոպե, խմել օրվա ընթացքում: Բուժման կուրսը 1 ամիս: