Եգիպտական մումիաների մաշկի վրա հայտնաբերվել են ամենահին դաջվածքները

Գիտնականները 5000 տարվա վաղեմության երկու եգիպտական մումիաների մաշկի վրա հայտնաբերել են ամենահին ձևավոր դաջվածքների նմուշներ:

Մումիաներից մեկի ձեռքի վերին հատվածում պատկերված են վայրի ցուլ և բրդոտ ոչխար, իսկ կնոջ ուսագոտու վրա դաջված է նշանների նախշազարդ, որը նման է լատինական S տառին:

Մինչ օրս ամենահինը համարվում էին 4000 տարի առաջ արված դաջվածքները: Վերոհիշյալ եգիպտական դաջվածքների մանրամասները հրապարակվել են Journal of Archaeological Science ամսագրում:

Թարգմանությունը՝ bavnews.am