Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 18-ից․ ԿԳՆ

Դպրոցականների գարնանային արձակուրդները կմեկնարկեն մարտի 18-ից։ Այս մասին Bavnews-ին տեղեկացրին կրթության և գիտության նախարարությունից։

Առաջին դասարանցիների համար` մարտի 18-ից, 2-12-րդ դասարանցիների համար` մարտի 25-ից:

Համաձայն հանրակրթական հիմնական ընդհանուր, մասնագիտացված և հատուկ պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլանների`առաջին դասարանցիների գարնանային արձակուրդները տրվում են 2019 թ. մարտի 18-ից 31-ը ներառյալ, 2-12-րդ դասարանցիներինը` 2019թ. մարտի 25-ից 31-ը ներառյալ: