«Դուք երեխա կունենաք»․ Այս նախադասությանը Մելանյան սպասել էր ամեն օր՝ 19 տարի. Տեսանյութ

«Դուք երեխա կունենաք»․ Այս նախադասությանը Մելանյան սպասել էր ամեն օր՝ 19 տարի: Առաջին անգամ լսեց Աստղիկ բժշկական կենտրոնում՝ բժշկուհի Կարինե Կիրակոսյանից:

Արցախից Երևան ճանապարհը շատ կարճ էր դրա դիմաց: Այդ ժամանակ Հայ-իսրայելական վերարտադրողական առողջության կլինիկան ընդամենը ամիսներ առաջ էր բացվել, բայց մայր դառնալու ճանապարհի վերջին կետը դարձավ արցախցի կնոջ համար: Արտամարմնային բեղմնավորումն այս կլինիկայում միանգամից հաջող արդյունք տվեց:

Այդ ճանապարհով մոտ 20 առողջ երեխաների ծնունդ են նշել Աստղիկ բկ-ի
հայ-իսրայելական վերարտադրողական բժշկության բաժանմունքում: Շատերն էլ շուտով կծնվեն: Եվ սա կլինիկայի ընդամենը մեկուկես տարվա աշխատանքն է: