Դուք ասելու բան չունեք, որովհետև փաստերով յուրաքանչյուրիդ կջախջախեմ․ Փաշինյան (Տեսանյութ)

Դուք ասելու բան չունեք, որովհետև փաստերով յուրաքանչյուրիդ կջախջախեմ․ Փաշինյան (Տեսանյութ)

«Ասում են, որ ով ՀՀ-ում հավակնում է բարձր պաշտոնի պետք է հոգեբուժական փորձաքննություն անցնի, ու դա ասում է այն մարդը ով սատկած առյուծ է քշում»։

Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Արարատի մարզի բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Էս վերջերս հայտարարություն է հնչել, սիրելի հայրենակիցներ, ձեզ հայտնի անձի կողմից: Էսպիսի մի շատ հետաքրքիր գաղափար է առաջ քաշվում, ասվում է՝ այն մարդիկ, ովքեր պետական բարձրաստիճան պաշտոնի են հավակնում, երկիրը ղեկավարելու հավակնություն ունեն, պետք է ենթարկվեն հոգեբուժական փորձաքննության: Եվ դա ասում է այս մարդը (ցույց է տալիս Քոչարյանի նկարը՝ առյուծի վրա-խմբ.), որը մասնագիտացված է սատկած առյուծ քշելու մեջ:

Էս նկարը պետք է կոնկրետ հոգեբուժական փորձաքննության ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչ է նշանակում սատկած առյուծ քշել»,- ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում