Դիմում եմ ձեզ որպես բալային համակարգի մոլի կողմնակից. Կարեն Քոչարյան

Դիմում եմ ձեզ որպես բալային համակարգի մոլի կողմնակից. Կարեն Քոչարյան

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հաղորդավար, հրապարակախոս Կարեն Քոչարյանը։

«Բարի խորհուրդ ԱԺ-ին և կառավարությանը:

Դիմում եմ ձեզ որպես բալային համակարգի մոլի կողմնակից: Այն, որ ժամանակակից երթևեկության պայմաններում բալային համակարգ ներդնելը անհրաժեշտ էր, երևի թե ոչ ոք չի քննարկում: Բայց համակարգի կանոնակարգը հարցեր շատ է առաջացնում:

Նախ փարքինգի համար բալ հանելն, առնվազն, ազնիվ չէ: Եթե Երևան քաղաքի իշխանությունները չեն ապահովում բավարար քանակի փարքինգի տեղեր:

Հավատացեք, եթե հիմա չվերանայեք այդ կանոնակարգը, ապա արդեն հունիս ամսին ես երաշխավորում եմ, որ կառավարության շենքի առջև կանգնած կլինեն շատ ավելի շատ քանակի մարդիկ, քան վերջին օրերին հավաքված անասնապահներն էին:

Խոսքը գնում է այն վարորդների մասին, ում համար ղեկին նստելը աշխատանք է (ուղևորափոխադրող և բեռնափոխադրող մեքենաների վարորդները): Ու այդ ժամանակ, հայի հետին խելքի սկզբունքով, ստիպված եք լինելու ճնշման տակ հերթական «զադնին» դնել:

Կարծում եմ կարիք կա կրկին քննարկել և ուսումնասիրել այլ երկրների փորձը և կարգավորումներ մտցնել բալային համակարգի կանոնակարգում:

Հետո չասեք չեմ զգուշացրել:

Հ.Գ. Ինձ էլ ինչ կտաք-կտաք»։