«Դիմակ չեմ կրել, չեմ կրելու»․ Պավլիկ Մանուկյանը ազատ է արձակվել

«Դիմակ չեմ կրել, չեմ կրելու»․ Պավլիկ Մանուկյանը ազատ է արձակվել

Factor.am-ը գրում է․ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր պարետի որոշումը չկատարելու համար դատարանի բակից բերման էր ենթարկվել ազատամարտիկ Պավել Մանուկյանը։

Նա դիմակ չէր կրել ու ոստիկանների հորդորին, թե դիմակ դրեք՝ հակադրվել էր, ինչն էլ դարձել էր բերման ենթարկելու պատճառ։

Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Ոստիկանությունում արձանագրություն են կազմել և բաց թողել իրեն, ինքը ոստիկաններին ասել է, որ դիմակ չի պատրաստվում կրել․ «Ասացի չեմ կրել, չեմ կրելու «պարետի» որոշումը չեմ կատարելու»,- նշեց Մանուկյանը։