Դեպքի վայրից փախուստի դիմելուց հետո ԱԻՆ աշխատողը փրկարարների հետ եկել է 11-ամյա աղջկա դին մեքենայից հանելու (լուսանկարներ)

Երեկ Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարի բոլոր մանրամասներն արդեն գրեթե հայտնի են։

Պարզվել է, որ մեղավորը կամ ոչ հիմնական մեղավորը ոչ թե «Համմերի» վարորդն է, այլ սպիտակ մեքենայի վարորդը, ով փորձում էր հոծ գծի խախտումով անցնել հանդիպակաց գոտի։ Պարզվել է նաև, որ սպիտակ մեքենայի վարորդն ԱԻՆ-ում փրկարար է աշխատում։ Հրապարակված լուսանկարներում կարելի է արդեն տեսնել, թե ինչպես է նա դեպքի վայրից փախուստի դիմելուց հետո եկել փրկարարների մարտական հաշվարկի հետ՝ 11-ամյա աղջկա դիակը մեքենայից հանելու աշխատանքներն իրականացնելու։

Աղբյուրը` hayeli.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...