Դատարանն արգելանք է դրել Տիգրան Ավինյանի կնոջ գույքի վրա

Դատարանն արգելանք է դրել Տիգրան Ավինյանի կնոջ գույքի վրա

Hraparak.am-ը գրում է․ Տեղեկացրել էինք, որ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը հրապարակայնորեն արտահայտված վիրավորանքից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու հայցով  03.04.2020թ.դիմել էր դատարան՝ ընդդեմ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի կնոջ՝ Մարիամ Պահլավունու։

Հիշեցնենք, որ նման հայցի պատճառ կամ առիթ էր դարձել «Հրապարակի» հոդվածը, որում ներկայացրել էինք, որ Մարիամ Պահլավունին Գևորգ Գրիգորյանի մասին ասել էր․«Առանց դրա էլ բոլորը գիտեն ում շունն ա»։

Իսկ Գևորգ Գրիգորյանն էլ նախ պարետից պահանջել էր ներողություն խնդրել կնոջ փոխարեն, ապա այն չստանալով՝ դիմել էր դատարան։

Առավել մանրամասն՝ սկզբանղբյուր կայքում