Դատարանը կալանավորեց Մալաթիայում կրակոցներով տեղի ունեցած սպանությանը օժանդակելու մեջ 23-ամյա կասկածյալին (Տեսանյութ)

Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արսեն Արմենակյանը միջնորդություն է ներկայացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Հաղթանակ թաղամասի 1-ին փողոցի բնակիչ՝ 23-ամյա Դավիթ Դեղոյանի նկատմամբ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինիս նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 38-104 հոդվածի 1-ին մասով։

Նյութի աղբյուրը՝ shamshyan.com

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...