Դատախազությունը դերասան Քեն Դավիթյանի ձերբակալության մասին

Դատախազությունը դերասան Քեն Դավիթյանի ձերբակալության մասին

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել ու հայտարարել, որ դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ։

«Դերասան Քեն Դավիթյանը ձերբակալված չէ, նա առնչություն չունի այսօր Դատախազության կողմից հրապարակված մեկ մլրդ դրամից ավելի դրամաշրջանառությամբ առցանց եղանակով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խմբի բացահայտման վերաբերյալ վարույթի հետ։

Լրատվամիջոցներին հորդորում եմ չճշտված տեղեկատվություն չտարածել»։

Նշենք, որ այսօր համացանցում տեղեկություններ էր տարածվել, որ Երևանում ձերբակալվել է ամերիկահայ դերասան Քեն Դավիթյանը:

Նշվում էր, որ նա կապ ունի բացահայտված 1 մլրդ դրամը գերազանցող դրամաշրջանառությամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր խմբի հետ