Դավիթ Տոնոյանը Միհրան Պողոսյանի ՌԴ-ից ապաստան խնդրելը համարում է դավաճանություն

Դավիթ Տոնոյանը Միհրան Պողոսյանի ՌԴ-ից ապաստան խնդրելը համարում է դավաճանություն։

Այսօր լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանելով հարցին՝ ինչպես է վերաբերում բարոյական տեսանկունից այն փաստին, որ ՀՀ գեներալը քաղաքական ապաստան է խնդրում, Տոնոյանն ասաց. «Որպես պաշտպանության նախարար, եկեք ես ԶՈւ գեներալների համար պատասխան տամ»:

Հարցին՝ եթե ԶՈւ գեներալները նման քայլի դիմեին, ապա ինչպիսին կլիներ վերաբերմունքը, Տոնոյանն ասաց. «Որպես դավաճանություն»:

Հիշեցնենք, դատարանը ապրիլի 15-ին որոշում է կայացրել երկու ամսով կալանավորել գեներալին։ Միհրան Պողոսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

ՌԴ դատարանը բավարարվել է ՌԴ դատախազության միջնորդությունը՝ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին 40 օրով կալանավորելու վերաբերյալ։