Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ձերբակալվել է 2 ոստիկան

Դավիթ Խաժակյանի մերձավորին ծեծելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ձերբակալվել է 2 ոստիկան, – այս մասին տեղեկանում ենք Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ֆեյսբուքյան էջից։

«Տեղեկացնում եմ, որ օրերս ոստիկանների կողմից մերձավորիս նկատմամբ մի շարք ապօրինի գործողություններ կատարելու և ծեծի վերաբերյալ Հատուկ Քննչական Ծառայության կողմից հարուցվել է քրեական գործ:

Առերեսումից հետո երկու ոստիկան կալանավորվել են:

Ուշագրավ այլ մանրամասներ կներկայացնեմ հաջորդ փուլում, հիմա միայն կասեմ, որ այս գործում խմբային շահերի ազդեցության ռիսկը բարձր է, բայց միևնույն ժամանակ համոզված եմ, որ որևէ մեկը չի խուսաՆԱՎի պատասխանատվությունից և գործի թե անմիջակամ թե հընթացս ներգրավվածները անկախ իրենց զբաղեցրած դիրքից կբացահայտվեն»: