Դանակահարություն Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում (Տեսանյութ)

Դանակահարություն Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում (Տեսանյութ)

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում դանակահարություն է եղել։ Քիչ անց հիվանդանոցից են հայտնել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնի օպերատիվ խմբի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 48-ամյա տղամարդու:

Նա խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ծալովի դանակով հարվածներ է հասցրել 32-ամյա տղամարդուն՝ պատճառելով վնասվածքներ:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:

Տեսանյութը ստորև