«Դայմոնդ» ռեստորանից բերման են ենթարկվել տնօրեններ, հիմնադիր տնօրեն, դիջեյ և մենեջեր

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 118 հոդվածի, 133 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Քրգործը հարուցվել է հունիսի 28-ին Երևանում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կատարելու փաստով:

Այդ օրը ժամը 20:50-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Անուշ Դ.-ից, ով հայտնել է, որ Բյուզանդի փողոցում գործող «Դայմոնդ» ռեստորանային համալիրում գումար է կորցրել և խնդրել է, որպեսզի նշված ռեստորան մոտենա ոստիկանության ծառայող:

Որոշ ժամանակ անց ահազանգով նշված ռեստորան են մոտեցել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները, ովքեր, երբ մտել են ռեստորան, նրանց է մոտեցել ահազանգած քաղաքացին և հայտնել, որ իրեն ռեստորանում ծեծի են ենթարկել:

Արդեն լրացուցիչ ժամանել են ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ խումբը՝ օպերլիազորներ Կարեն Այվազյանի և Դավիթ Դավթյանի գլխավորությամբ, որտեղ Անուշ Դ.-ն արդեն օպերլիազորներին է հայտնել, որ գումարի հետ կապված խնդիր է ունեցել ռեստորանի տնօրեն, Երևանի բնակիչ, 54-ամյա Նարինե Չարչյանի հետ, ով իր նկատմամբ բռնություն է գործադրել:

Դրանից հետո ոստիկանները խնդիրը պարզաբանելու նպատակով Ն. Չարչյանին հրավիրվել են ոստիկանության կենտրոնական բաժին, ով, սակայն, «ծանր տանելով» այդ հրավերը, օպերիլազոր Կ. Այվազյանի հասցեին ն հայհոյանքներ է տվել, անվանելով «լակոտ» ու հարձակվելով նրա վրա՝ քաշել ու պատռել է նրա շապիկը, այնուհետև ճանկռել պարանոցը:

Առավել մանրամասն՝ այստեղ