Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից

Գրիգոր Մինասյանն ազատվել է արդարադատության փոխնախարարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ:

Հիշեցնենք՝ Գրիգոր Մինասյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի եղբայրն է։

Նա փոխնախարար էր նշանակվել այս տարվա հունվարի 12-ին, իսկ հոկտեմբերի 5-ից, երբ ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հրաժարական ներկայացրեց, միաժամանակ նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն էր։