«Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան

«Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ». Միհրան Հակոբյան

168.am-ը զրույցել է հասարակական գործիչ, ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, հավանաբար ծանոթ եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Վատիկանի պադվալներում» թաքնվողների մասին ելույթին: Ըստ Ձեզ, ո՞ւմ նկատի ուներ վարչապետը:

-Վաղուց դադարել եմ լուրջ վերաբերվել Նիկոլ Փաշինյանի էմոցիոնալ ելույթներին, քանի որ փորձը ցույց է տվել, որ դրանք մերկապարանոց, անհիմն, երբեմն նույնիսկ զրպատության հասնող խոսքեր են:

Բացի այդ,  ծեփել-փռել բառապաշարով քաղաքական շոուները արդեն վաղուց կորցրել են թե՛ ազդեցիկությունը, թե՛ ակտուալությունը, իսկ թե ում է նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանը, այդ հարցը կարող եք ուղղել նրա խոսնակին:

-Վարչապետի խոսնակը «Հայկական ժամանակի» հետ զրույցում արդեն իսկ արձագանքել է՝  նշելով, որ «եթե Փաշինյանն անուններ չտվեց, բայց Միքայել Մինասյանն արձագանքեց, կարո՞ղ է տեսած լինեք փողոցներում»։

-Եթե նկատել եք, Միքայել Մինասյանը Նիկոլ Փաշինյանի անունն առհասարակ չի տվել: Խոսնակն ու ընտանեկան թերթը ինչի՞ց ենթադրեցին, որ հենց Նիկոլ Փաշինյանն է փրկիչը:

Գուցե Նիկոլ Փաշինյանն ուզում էր գնալ Վատիկանի նկուղներում մեղքերի թողությո՞ւն ստանալ, բայց պլանը ձախողվեց կամ գուցե այդ ասոցիացիաների պատճառն այն է, որ Վլադիմիր Կարապետյանի համար Փաշինյանն իսկապես փրկիչ է, քանի որ փրկեց նրանց լուսանցքում գտնվող ընդդիմադիրի ծանր բեռից:

Ինչ վերաբերում է Միքայել Մինասյանին, նա Հայաստանի քաղաքացի է, որի ազատ տեղաշարժման իրավունքը սահմանափակող որևէ արգելք չկա և նրան կարելի է տեսնել բոլոր այն փողոցներում, որտեղ նա կամենում է լինել:

-Բայց, այնուամենայնիվ, Վատիկանի նկուղների մասին Միքայել Մինասյանի հետգրությունն ընկալվեց որպես պատասխան Նիկոլ Փաշինյանին:

-Միքայել Մինասյանը Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպանն է և առանձնակի հարգանք ունի Վատիկանի նկատմամբ, հետևաբար, իմ խորին համոզմամբ, դեսպանի այդ դիտարկումը կրթելու, այդ թեմայով հետագա անհեթեթ հայտարարությունից զերծ պահելու միտում է ունեցել, քանի որ իր չկշռադատված հայտարարությամբ Փաշինյանը վիրավորանք է հասցրել կաթոլիկ աշխարհի հոգևոր կենտրոնին:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում