Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի երկու վարորդի

Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիները ձերբակալել են իրանցի երկու վարորդի

Գորիս — Կապան ավտոճանապարհի վրա ադրբեջանցի ոստիկանները ձերբակալել են իրանական երկու բեռնատարի վարորդների։ Այս մասին տեղեկացնում է Para TV լրատվականը` հղում կատարելով իր աղբյուրներին։

Կայքի տեղեկություններով՝ ադրբեջանցիները Գորիս — Կապան ավտոճանապարհի Որոտան համայնքի հատվածում ձերբակալել են երկու իրանցի վարորդների, որոնք ցեմենտ էին տեղափոխում Ստեփանակերտ և Երևան։ Վարորդները հեռախոսով հասցրել են հայտնել, որ ձերբակալված են և ադրբեջանցիները պատրաստվում են դատել իրենց, որից հետո կապը ընդհատվել է։