«Գորիսում տարբեր շշուկներ են տարածվում». Վահագն Ալեքսանյան

«Գորիսում տարբեր շշուկներ են տարածվում». Վահագն Ալեքսանյան

«Գորիսում մի քանի շաբաթ է տարբեր շշուկներ են տարածվում, թե Առուշ Առուշանյանի թիմը պայմանավորվածություն ունի իշխանության հետ, որ եթե նա ինչ-որ հրաշքով ընտրություններում հաղթի, ազատ են արձակելու, դրա դիմաց նա էլ հրաժարական է տալու»,- ԱԺ ճեպազրույցի մեկնարկին հայտարարեց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը:

«Նման պայմանավորվածություն չկա ու չի կարող լինել»,- հավելեց պատգամավորը:

Նշենք, որ Առուշ Առուշանյանը գտնվում է Գորիսում, և այսօր՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Գորիսի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա դատական նիստը՝ Առուշանյանի ուղղակի մասնակցությամբ։