Գորիսում աղջիկներին բռնի տարել են այն տուն, որտեղ Մանվել Գրիգորյանն է եղել. մեկի հայրը կաթվածից մահացել է

Asekose․am-ը գրում է․ «Հայաստանի Հելսինկյան կոմիտեի» նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանը Երկրապահ կամավորականների մասին իր խոսքով մի շարք «սխրագործություններ» է ներկայացրել ՝ սկսած նրանց ստեղծման օրվանից՝ 1995 թվականից։

«Երբ պայթեցրեցին կրոնական յոթ կազմակերպությունների, ծեծեցին, ջարդեցին, եղան սպանություններ։ Դա արեցին ազգային-կրոնական հողի վրա՝ ով առաքելական չի, հայ չի սկզբունքով։ Այն ժամանակվա ընդդիմադիր քաղաքական ուժերը չքննադատեցին։ Հաջորդը ընտրությունների ժամանակ էր. օպերայում եղավ կրակոցներ, ծեծուջարդ։

Ոչ ոք պատասխան չտվեց։ 1996 թվականի ամբողջ ընտրությունների կազմակերպումը կատարում էին այդ ԵԿՄ կոչված հրոսակախումբը, նրանց թույլ էր տրվում անել ամեն ինչ։ Նրանց տրվեց բիզնես, սեփականություն և այլն։ Այդպես շարունակվեց մինչ օրս։ Նույն այդ երկրապահների միջոցով և Վազգեն Սարգսյանի կողմից 1998 թվականին տեղի ունեցավ պետական հեղաշրջում. Լևոն Տեր-Պետրոսյանին գցեցին։

Գորիսում, երբ Մանվել Գրիգորյանը ապրում էր հայտնի գեներալի տանը, փողոցից աղջիկներ էին փախցնում։ Հետո հայրը գնացել էր հետ բերելու, ծեծել գցել են նկուղը, հայրը մահացել է։ Չգիտե՞ին»,-ասել է Ավետիք Իշխանյանը։