«Գնա չստացված դերերդ վերապրի». Գեւորգ Պետրոսյանը՝ Արթուր Մանուկյանին

«Գնա չստացված դերերդ վերապրի». Գեւորգ Պետրոսյանը՝ Արթուր Մանուկյանին

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանի այն հայտարարությանը, որ հարյուր հազարավոր մարդիկ սխալվել են՝ ԲՀԿ-ին ընտրելով։

«Այդպես է լինում…

Երբ մարդը հայտնվում է իր հետ կապ չունեցող կարգավիճակում, ցայտնոտից դուրս գալ չի հաջողվում, եւ դա արտահայտվում է տարատեսակ մտաժայթքումներով:

Սա արհամարհանք է հարյուր հազարավոր քաղաքացիների կարծիքի նկատմամբ՝ մի մարդու կողմից, որ երազում հանկարծ տեսներ, որ ինքը մի օր պատգամավոր է կարգվելու, զարմանքից ինսուլտ կստանար:

Մի հարցնող լինի, տո ա՜յ մոլորյալ մանդատակիր, դու ընդհանրապես ի՞նչ գործ ունես երկրի օրենսդիր մարմնում, ո՞րն ա այդտեղ քո աառաքելությունը, գնա չստացված դերերդ վերապրի…

Դու պատկերացնում ես՞ քո զբաղմունքը պատգամավորի պաշտոնից հետո…

Գործ չունես, մի պատկերացրու, հետդ մի բան կլինի…»։