Գիտնականները Սատուրնից արձակվող «երաժշտություն» են ձայնագրել

Գիտնականները նոր հետազոտություն են անցկացրել՝ հիմնվելով Grand Finale առաքելության և Cassini զոնդի տվյալների վրա: Հետազոտության արդյունքում բացահայտվել է Սատուրնի և նրա արբանյակ Էնցելադի նախկինում անհայտ փոխազդեցությունը:

Պարզվել է, որ պլազմայի ալիքները շարժվում են Սատուրնը արբանյակին միացնող մագնիսական դաշտի ալիքներին զուգահեռ:

Պլազմային ալիքների ձայնը գրանցելու համար Cassini-ն օգտագործել է ռադիոպլազմային ալիքների իր սարքավորումը: Մասնագետները այդ ազդանշանի ինտենսիվության ձայնագրությունը փոխարկել են աուդիոֆորմատի տեսքով «սուլուղ» ձայնանշանի: