Գիտե՞ք, որ այս նշանին՝ @ միայն մեզ մոտ են «շնիկ» անվանում․ այլ երկրներում այն այլ է կոչվում

Գիտե՞ք, որ այս նշանին՝ @ միայն մեզ մոտ են «շնիկ» անվանում․ այլ երկրներում այն այլ է կոչվում։

Այլ երկրներում այս նշանն ունի տարբեր անվանումներ, օրինակ` Բուլղարիայում այն անվանում են կապիկ, Սկանդինավյան երկրներում` փղի կնճիթ, Նիդերլանդներում` կապիկի պոչ, Իտալիայում` խխունջ, Հունգարիայում` ճիճու և այլն։

Ավելի մանրամասն հետազոտությունների շնորհիվ գիտնականները պարզել են, որ @ նշանն օգտագործել են որպես չափման միավոր: Կա նաև վարկած, ըստ որի՝ այս նշանը հին իսպանական նշան է` չափման միավոր, որը հավասար է մոտ 15 կգ:

Համակարգչային պատմության մեջ, ըստ պաշտոնական տվյալների՝ այս նշանը ներմուծել է ծրագրավորող Ռեու Թոմլիսոնը, որը 1971թ.-ին առաջին անգամ ուղարկել է էլեկտրոնային հաղորդագրություն: Հասցեն պետք է բաղկացած լիներ 2 մասից` օգտագործողի անունից և այն համակարգչի անունից, որի վրա նա գրանցված էր:

Որպես այդ երկու մասերը բաժանող նշան նա վերցրել է այնպիսի նշան, որը չլիներ ոչ օգտագործողի անվան և ոչ համակարգչի անվան մեջ:

Այդ նշանը հենց շնիկն էր: Նշանին տալով «at» անունը՝ այն սկսել են կիրառել նամակագրություններում: Հայաստանում սիմվոլը թարգմանվել է ռուսերենից՝ «շնիկ»: